«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
29.11.19 - 15.12.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պորտուգալիայի Եվրոպական բիզնես դպրոցի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն բակալավրիատի 2 ուսանողի համար («Տուրիզմ» մասնագիտություն)՝ 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:

 

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝  https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. դեկտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն): 


1. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en ),

2. Անձնագրի պատճեն, 
3. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
4. Մոտիվացիոն նամակ, 

5. Ակադեմիական տեղեկագիր,
6. Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ, 

7. Առարկաների ցանկը կարող եք գտնել այստեղ:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան: