«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՄԵՍՍԻՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՏԱԼԻԱ
18.12.19 - 10.01.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իտալիայի Մեսսինայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:

 

Առավելությունը տրվելու է այն մասնագետներին, որոնք զբաղվում են մշակութային մարդաբանության խնդիրներով, ինչն անմիջապես առնչվում է ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտական թեմային։

 

Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ 
https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. հունվարի 10-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն):

 

1. Անձնագրի պատճեն,

2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 

3. Տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ, 

4. Շարժունության համաձայնագիր (Mobility Agreement)

 (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en),

5. Ընդունող բուհի համաձայնություն:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ +374 10 554641 (ներքին՝ 11-38): Ծրագրի համակարգող՝  Նաիրա Մնացականյան: