ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՉԻՆԱՐԵՆԻ 8-ԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ
10.01.20 - 10.02.20
Չինարենի և չինական մշակույթի կենտրոն

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնը 2020թ. փետրվարի 10-ից հրավիրում է չինարենի 8-ամսյա դասընթացի, որի ավարտին կտրվի վկայական: Դասընթացները կազմակերպվելու են շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, երեկոյան 17:30-19:00-ին:

Դասընթացի ամսեկան արժեքն է 15.000 ՀՀ դրամ:


Այլ տեղեկությունների համար դիմել զանգահարել 077-66-88-46 հեռախոսահամարով: Գրանցվելու համար խնդրում ենք chinacenter@ysu.am էլ. հասցեին ուղարկել մասնակցի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը: Ունկնդիրների հետ առաջին դասը տեղի կունենա ս.թ. փետրվարի 10-ին՝ ժամը 17:30-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 405 լսարանում: