ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԿՈՐԵԵՐԵՆԻ 8-ԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ
10.01.20 - 31.01.20
ԵՊՀ կորեերենի լսարան

Երևանի պետական համալսարանը «Կորեա հիմնադրամ»-ի հետ համագործակցության շրջանակներում 2020թ.-ի փետրվարի 10-ից սկսում է սկսնակների համար նախատեսված 8-ամսյա կորեերենի ուսուցման վճարովի դասընթաց, որի ավարտին կտրվի վկայական։

Դասընթացը կազմակերպվելու է շաբաթական 2 անգամ, երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ երեկոյան ժամը 17:30-ից մինչև 19:00-ն, արևելագիտության ֆակուլտետում (7-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, ԵՊՀ կորեերենի 338 լսարան)։


Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:


Գրանցվելու համար խնդրում ենք korean@ysu.am էլ. հասցեին ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, էլ. հասցեն, բջջ. հեռախոսահամարը և ուսումնական հաստատության անվանումը (եթե ուսանող/աշակերտ եք):


Դասընթացի 
ամսեկան արժեքն է 15.000 ՀՀ դրամ:


Այլ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին (https://www.facebook.com/KoreanClassAtYSU/) կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37493471771:


Դիմումնե
րի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 31-ը: