«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՍՊԱՆԻԱ
21.01.20 - 15.03.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2020/2021 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար (5 տեղ՝ Վալլադոլիդի ՀՀ գործընկեր բուհերի համար) և բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների համար 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն (5 ուսանող՝ Վալլադոլիդի ՀՀ գործընկեր բուհերից):

 

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

Ուսանողների դեպքում իսպաներեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ 
https://erasmusplus.am/credit-mobility/


Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝  https://uvamobplus.uva.es/ :

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. մարտի 15-ը:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան: