Կրթաթոշակի տրամադրում Վիշեգրադյան խմբի պետություններում
23.01.20 - 15.03.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Միջազգային Վիշեգրադյան հիմնադրամը մագիստրոսներին և ասպիրանտներին ուսումնառության/հետազոտության նպատակով առաջարկում է կրթաթոշակի տրամադրում Վիշեգրադյան խմբի (V4) պետություններում (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա):
Ուսանողները/հետազոտողներն ուսումնառության/հետազոտության համար կարող են դիմել վերոհիշյալ պետությունների յուրաքանչյուր հավատարմագրված համալսարան (4 կիսամյակ տևողությամբ):


Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2020 թ. մարտի 15-ն է:


Ավելի մանրամասն ներկայացնում ենք հետևյալ հղմամբ՝ www.visegrad.fund և կից: