«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարան, Ֆրանսիա
31.01.20 - 13.02.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 3 շարժունություն Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների դասախոսների համար (հիմնական հաստիքով)` 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով (8 ժամ) դասավանդելու նպատակով:

 

Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝

https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am):


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. փետրվարի 13-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝


1. անձնագրի պատճեն, 
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում հիմնական աշխատող լինելու վերաբերյալ:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):

Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան