Վեցշաբաթյա կրթաթոշակների մրցույթ Համալսարանների կառավարման աջակցության ծրագրի շրջանակում
05.02.20 - 03.03.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Գլոբալ զարգացման ու կրթության կազմակերպությունը (ԱՅՌԵՔՍ), Կարնեգի կորպորացիայից ստացած դրամաշնորհով և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների կազմակերպչական մասնակցությամբ, իրականացնում է Համալսարանների կառավարման աջակցության ծրագիր:

 

Ծրագրի շրջանակում հայտարարվել է վեցշաբաթյա կրթաթոշակների մրցույթ, որին Հայաստանից կարող են դիմել միայն ԵՊՀ առաջատար մասնագետները: Առցանց դիմելու վերջնաժամկետը մարտի 3-ն է:


Հարցերի կամ կողմնորոշիչ հանդիպման կարիք լինելու դեպքում կարող եք գրել «ՀՌԿԿ-Հայաստանի» գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանին հետևյալ էլ. հասցեով՝ director@crrc.am:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներից՝ www.crrc.am,
https://www.irex.org/project/university-administration-support-program-uasp, և կից: