«ԷՐԱԶՄՈՒՍ +» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԱՌԻԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՉԵԽԻԱ
07.02.20 - 20.02.20

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մասառիկի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն կենսաբանության, Միջազգային հարաբերությունների, Պատմության, Իրավագիտության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների դասախոսների համար (հիմնական աշխատակիցների)` 2020/2021 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ դասավանդելու  նպատակով (8 ժամ):

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝

https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե h.mkrtchyan@ysu.am):


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 20-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի  համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝


1. անձնագրի պատճեն,
 
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
 
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en)  (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),

4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,

5. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀմիջազգայինկապերիբաժին՝ Կենտրոնականմասնաշենք, 4-րդհարկ, սենյակ 408, հեռախոս +374 10 554641 (ներքին 1138):


Ծրագրին համակարգող՝
  Հայկուհի Մկրտչյան