«ԷՐԱԶՄՈՒՍ +» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԱՌԻԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՉԵԽԻԱ
07.02.20 - 20.02.20

«Էրազմուս + » միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Մասառիկի (Չեխիա) համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն Միջազգային հարաբերությունների, Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Իրավագիտության, Կենսաբանության ֆակուլտետների ուսանողների համար` 2020/2021 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝

https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե h.mkrtchyan@ysu.am):


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 20-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն՝՝ PDF տարբերակով)՝

 

1. անձնագրի պատճեն, 

 

2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

 

3. մոտիվացիոն նամակ, 

 

4. ակադեմիական տեղեկագիր,

 

5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,

 

7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en),

 

8. անգլերեն լեզվի իմացությունը հաստատող վկայական:

 

Անգլերենի դասընթացների ցանկը՝ https://czs.muni.cz/en/student-from-abroad/international-student-guide/course-catalogue:

 


Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ Միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408, հեռախոս +374 10 554641 (ներքին 1138): Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան