1 շարժունություն Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար, Բելաստոկի համալսարան, Լեհաստան
10.02.20 - 20.02.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Բելաստոկի համալսարանի (Բելաստոկ, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում կամ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:

Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. փետրվարի 20-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching/traning) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en)
(թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38):


Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան: