Խորհրդատվական հանդիպում Ժան Մոնե գործողությունների դիմորդների համար
12.02.20 - 14.02.20
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Մոտենում է Ժան Մոնե գործողություններին դիմելու վերջնաժամկետը: Այդ իսկ պատճառով Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը կազմակերպում է խորհրդատվական հանդիպում, որի ընթացքում Ժան Մոնե գործողությունների դիմորդները հնարավորություն կունենան տալու իրենց ամփոփիչ հարցերը և ստանալու պարզաբանումներ բյուջեի, բովանդակության, տեխնիկական և այլ ասպեկտների վերաբերյալ: Ձեր հարցերին կպատասխանեն Ժան Մոնե մոդուլների համակարգողներ Աննա Խվորոստյանկինան (Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան) և Քրիստինե Գևորգյանը (Երևանի պետական համալսարան):

Հանդիպումը տեղի կունենա 2020 թ. փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի Սմարթ կենտրոնում (հասցե՝ Թումանյան 42 փ., Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ):