Երկշաբաթյա արագացված դասընթացներ Շվեդիայի Մալմո համալսարանում
12.02.20 - 11.03.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Շվեդական ինստիտուտի երիտասարդ մասնագետների ամառային ակադեմիան («The Swedish Institute (SI) Summer Academy for Young Professionals (SAYP)») կազմակերպում է երկշաբաթյա արագացված դասընթացներ, որոնք տեղի են ունենալու 2020 թ. հունիսի 15-26-ն ընկած ժամանակահատվածում Շվեդիայի Մալմո համալսարանում /Malmö University/:

 

Ծրագիրը միտված է Բալթիկ ծովի տարածաշրջանի և ԵՄ Արևելյան գործընկեր անդամ պետությունների կայուն կառավարման գործընթացում իրազեկման, կարողությունների և կայունության զարգացմանը:


Մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են 2020 թ. փետրվարի 11-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում:


Ավելի մանրամասն սույն հղմամբ՝
https://mau.se/en/education/campaign/summer-academy-for-young-professionals/summer-academy-for-young-professionals--baltic-sea-and-eastern-europe/?fbclid=IwAR0tExJB: