2020 թ. հունիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում Իվ. Ջավախիշվիլու անվ. Թբիլիսիի պետական համալսարանում (Վրաստան) տեղի է ունենալու միջազգային սեմինար «Տնտեսության և քաղաքականության կառուցվածքային վերափոխումները հետխորհրդային պետություններում. ընդհանրացնելով 1990-2020 թթ.-ը, նայում ենք առաջ» խորագրով:
Սեմինարին կարող են մասնակցել այն հետազոտողները (դոկտորանտ, ասպիրանտներն այդ թվում), որոնք զբաղվում են սոցիոլոգիայով, քաղաքականությամբ, տնտեսագիտությամբ ևն:
Մասնակիցների բոլոր ծախսերը ֆինանսավորվում են DAAD-ի կողմից: Աշխատանքային լեզուն անգլերեն է: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում ենք մասնակցել սեմինարին, պետք է մինչև 2020 թ. մարտի 15-ն իրենց հոդվածներն ուղարկեն (անգլերենով, 500 բառ) հետևյալ էլ. հասցեով՝ paquin@soz.uni-frankfurt.de:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2020 թ. հունիսի 1-ն է:
Ավելի մանրամասն ծանոթացեք կից: