«ԷՐԱԶՄՈՒՍ+» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՅԵՆԱՅԻ ՖՐԻԴՐԻԽ ՇԻԼԼԵՐԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
13.02.20 - 26.02.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանների /Գերմանիա/ միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 3 շարժունություն բոլոր ֆակուլտետների ուսանողների համար` 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

Գերմաներենի և/կամ անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանում /Գերմանիա/առկա անգլերենով դասավանդվող մագիստրոսական ծրագրերին և դասընթացներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

-Biochemistryhttps://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Biochemistry.html
-Business
Mathematicshttps://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Business_Mathematics.html
-Chemistry of Materials
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Chemistry_of_Materials.html
-Economics
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Economics.html
-English/American Studies
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MA_English_and_American_Studies.html
-Evolution, Ecology and Systematics
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Evolution__Ecology_and_Systematics-p-6640.html
-Mathematics
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Mathematics.html
-Medical Photonics
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Medical_Photonics.html
-Microbiology
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Microbiology.html
-Molecular Life Sciences
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Molecular_Life_Sciences.html
-Molecular Medicine
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Molecular_Medicine.html
-Photonics
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Photonics.html
-Physics
https://www.uni-jena.de/en/Studies/Study+programme/MSc_Physics.html

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. փետրվարի 26-ը` ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).

1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով
(https://europass.cedefop.europa.eu/),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր
(https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en),
7. գերմաներենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38):


Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան