ԱՄԷ «Մուհամմադ բին Զայեդ» արհեստական բանականության համալսարանը 25-ական կրթաթոշակ է հատկացնելու մագիստրատուրայի եվ ասպիրանտուրայի համար
13.02.20 - 15.07.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

ԱՄԷ «Մուհամմադ բին Զայեդ» արհեստական բանականության համալսարանը (MBZUAI) հանդես է եկել ՀՀ հետ համագործակցելու և կրթությունը համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում շարունակել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կրթաթոշակ տրամադրելու առաջարկով:

 

Համալսարանը պատրաստակամություն է հայտնել 25-ական կրթաթոշակ հատկացնել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար: Թեև համալսարանը բարձր տեխնոլոգիական ուղղվածության է, դիմելու իրավունք ունի տեխնիկական կրթության բակալավրի աստիճան ունեցող յուրաքանչյուր ոք:


Համալսարանը վերջնական կազմավորման փուլում է, և ուսումնական գործընթացը մեկնարկելու է 2020 թ. հոկտեմբերին:

 

Դիմելու գործընթացը հաջող անցած և համալսարան ընդունված բոլոր անձանց տրամադրվելու է կրթաթոշակ, ինչպես նաև ամսական թոշակ: Դիմելու, փաստաթղթեր ներկայացնելու, պատասխաններ ստանալու ողջ գործընթացն իրականացվելու է առցանց:

 

Դիմումներն ընդունելու վերջնաժամկետն է 2020 թ. հուլիսի 15-ը, այդուհանդերձ, նշված ժամկետից ուշ դիմումներ ներկայացրած անձինք կարող են դիտարկվել 2021 թ. գարնանային շրջանի ընդունելության համար: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել www.mbzuai.ac.ae կայքէջում:


Խնդրում ենք վերոնշյալ տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ բոլոր կառույցներին:


Կից ուղարկում ենք տեղեկատվություն՝ նշյալ համալսարանի, ինչպես նաև ընդունելության պայմանների վերաբերյալ: