«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՏԱԼԻԱ
13.02.20 - 20.02.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆլորենցիայի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում 2 շաբաթ ժամկետով 16 ժամ դասախոսություն կարդալու համար:

 

Առավելությունը տրվելու է նրանց, ովքեր զբաղվում են մշակույթի պատմության ու մշակութային ժառանգության խնդիրներով, ինչն անմիջապես առնչվում է ծրագրի շրջանակում իրականացվող «Մետաքսի ճանապարհ Հայաստան, Վայոց Ձոր» հետազոտական թեմային։

 

Աշխատանքային լեզուն անգլերեն/իտալերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. փետրվարի 20-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

 

1. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement),

2. անձնագրի պատճեն, 
3. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 

4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ, 

5. ընդունող բուհի համաձայնություն:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38):

 

Ծրագրի համակարգող՝  Նաիրա Մնացականյան