«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՊԵԼՅԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՖՐԱՆՍԻԱ
14.02.20 - 10.03.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Մոնպելյեի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության («Ֆրանսերեն լեզու» բաժին) ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողների համար` 2020-2021 ուստարվա

1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

 

Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/


Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am):


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. մարտի 10-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն ֆրանսերեն՝ PDF տարբերակով).

1. անձնագրի պատճեն, 

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

3. մոտիվացիոն նամակ, 

4. ակադեմիական տեղեկագիր,

5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,

6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en),

7. ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակհեռախոս՝  (374 10) 55-46-41 (ներքին` 11-38):

 

Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան