ԵՊՀ ամբիոնի վարիչի մրցութային ընտրության մասին
18.02.20 - 13.03.20
ԵՊՀ ռեկտորատ

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչի թափուր պաշտոնների տեղակալման համար.

  • Երկրաֆիզիկայի
  • Սերվիսի
  • Կրոնի պատմության և տեսության
  • Թյուրքագիտության
  • Կենդանաբանության
  • Հայոց լեզվի պատմության
  • Հայ նորագույն գրականության
  • Գրականության տեսության և գրաքննադատության
  • Դիֆերենցիալ հավասարումների
  • Հանրային կառավարման
  • Սփյուռքագիտության
  • Մշակութաբանության
  • Ռուսաց լեզվի (հումանիտար ֆակուլտետների համար)
  • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի

Համաձայն Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի մրցութային ընտրություն նշանակելու մասին ԵՊՀ ռեկտորի թիվ 26§66 հրամանի (13.02.2020) վերոնշյալ ամբիոնների վարիչի պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2020թ. մարտի 27-ին:

Համաձայն ԵՊՀ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի` ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան։ Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուներն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին երկրորդ անգամ կարող են մասնակցել միայն ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ՝ ռեկտորի թույլտվությամբ։


Արգելվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուների մասնակցությունն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին՝ երրորդ ժամկետով։


Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները պետք է ունենան առնվազն 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ և վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 5 հոդված՝ տպագրված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում։


Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, Կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում՝  ուղղված ԵՊՀ ռեկտորին,
  2. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  3. ինքնակենսագրություն,
  4. բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն,
  5. գիտական աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  6. հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների (գյուտերի) ցուցակ,
  7. որակավորման բարձրացում անցնելու մասին վկայական (առկայության դեպքում) կամ տեղեկանք ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կողմից՝ դասախոսների որակավորման բարձրացման ծրագրում ընդգրկված լինելու և հավաքած կրեդիտների վերաբերյալ (առկայության դեպքում)
  8. վերջին հինգ տարվա ընթացքում ուսանողական հարցման արդյունքների վերաբերյալ տեղեկանք (եթե հարցումներն իրականացվել են)։
  9. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները:
  10. Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:

Փաստաթղթերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ ս/թ մարտի 13-ը։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչություն։
Հեռ. (060) 710-002։


ԵՊՀ  ռեկտորատ