«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Վարշավայի կարդինալ Վիշինսկու անվ. համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն Կենսաբանության ֆակուլտետի դասախոսների համար` 2019-2020 ուստարվա 2-րդ և 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում 8 ժամ տևողությամբ դասախոսություն կարդալու նպատակով:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. փետրվարի 28-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով
(https://europass.cedefop.europa.eu/),
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility
Agreement for Teaching/traning)
(https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en)
(թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և
այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան