ԵՊՀ-ն հայտարարում է 2020 թ. ասպիրանտուրայի ընդունելություն՝ առկա ուսուցմամբ
27.05.20 - 24.06.20
Ասպիրանտուրայի բաժին

Երևանի պետական համալսարանը հայտարարում է 2020թ. ասպիրանտուրայի ընդունելություն առկա ուսուցմամբ,  անվճար հիմունքով հետևյալ մասնագիտություններով`


Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն – 1; հանրահաշիվ և թվերի տեսություն-1; հաշվողական մաթեմատիկա-1; տեսական ֆիզիկա – 1; ռադիոֆիզիկա - 1; կոնդենսացված վիճակի ֆիզիկա-2; կիսահաղորդիչների ֆիզիկա -1; լազերային ֆիզիկա-1; կենսաքիմիա-1; հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում-1; Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա -3 (2 տեղ՝ «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»); հայոց պատմություն-2 (1 տեղը`Արցախի Հանրապետության համար); համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ -1; ընդհանուր տնտեսագիտություն-1; տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում-1; ֆինանսներ, հաշվապահական հաշվառում-1; մաթեմատիկական տնտեսագիտություն -2 (1 տեղ՝ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի համար); կրոնի տեսություն և պատմություն -1; հայ դասական գրականություն-1; արտասահմանյան գրականություն-1; հայոց լեզու – 1; ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն)-1; հանրային իրավունք-1; մասնավոր իրավունք – 1; դատական իրավունք-1; քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք-1; դեղագիտություն-1; ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն – 1; բժշկական հոգեբանություն-1; սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ- 1; քաղաքական գիտության տեսություն -1; քաղաական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ-1;


Դոկտորանտուրա
հայ դասական գրականություն-1;


Փաստաթղթերի ընդունումը մինչև հունիսի 24-ը ներառյալ՝ առցանց եղանակով, հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ phdadmission@ysu.am (դիմումը լրացնել կայքում առկա օրինակով):

Մասնագիտական քննությունը հունիսի 30-ին, ժամը 10-ին:

Տեղեկությունների համար դիմել Ա. Մանուկյան 1, ԵՊՀ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին:
Հեռախոս ` (010 ) 555- 531, (060) – 710 – 188, ( 091) 527-391: