Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը 2020 թվականի հոկտեմբերի 23-ին և 24-ին կազմակերպում է բակալավրիատի ուսանողների գիտաժողով: Գիտաժողովին կարող են մասնակցել հայաստանյան և արտասահմանյան համալսարանների՝ արևելագիտության հետ առնչվող բոլոր ոլորտների բակալավրիատի ուսանողները:
Գիտաժողովի շրջանակը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ թեմաներով՝
1. Արևելագիտություն. Քաղաքականություն և պատմություն
2. Արևելագիտություն. Կրոն
3. Արևելագիտություն. Գրականություն
4. Արևելագիտություն. Լեզվաբանություն
5. Արևելագիտություն. Հեռավոր Արևելքի մշակույթը, Քաղաքականությունը, պատմությունն և կրոնը
Մասնակցության կարգը
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը ucfos@ysu.am էլ. հասցեին ուղարկել աբստրակտ (մինչև 300 բառ) և կենսագրություն (CV)։ Աբստրակտներում պետք է ներկայացվեն աշխատանքի համառոտ նկարագիրը, հետազոտության իրականացման հակիրճ մեթոդաբանությունն ու նախնական պնդումները:
Մասնակցության հաստատման մասին զեկուցողները կտեղեկացվեն մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը։
Լավագույն զեկույցները կտպագրվեն «Արևելագիտության հարցեր» ժողովածուի հերթական համարում։
Գիտաժողովի հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել ucfos@ysu.am էլ. հասցեին: