Կրթաթոշակ ԵՊՀ ասպիրանտների համար Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի կողմից
11.06.20 - 23.06.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրում է կրթաթոշակ ԵՊՀ ասպիրանտների համար՝ 2020-2021 թթ. առաջին կիսամյակում 3 ամիս ժամկետով հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։

 

Կրթաթոշակը կազմում է ամսական 1.200 եվրո և չի ներառում ավիատոմսերի գումարը:

 

Գերմաներենի և/կամ անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:

 

Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.uni-jena.de/en/university:

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. հունիսի 23-ը:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. մոտիվացիոն նամակ,
4. դիպլոմ,
5. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en)
6. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր/պլան:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժնի հետևյալ էլ. հասցեին՝ lia_evoyan@ysu.am:

 

Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան