«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ-2021 (ՄԽԿ)» ծրագրին մասնակցելու հնարավորություն Բեռլինում
17.06.20 - 31.07.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ, հինգ ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ-2021 (ՄԽԿ)» ծրագրին:

 

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների համար:

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. հուլիսի 31-ն է: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.bundestag.de/ips, ինչպես նաև կից:

 

Տեղեկացնենք, որ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ-2021» ծրագրի՝ նախապես հայտարարված մրցույթը չի կայանալու՝ կորոնավիրուսի համավարակի անկանխատեսելի ընթացքով պայմանավորված:

 

Սակայն դեսպանությունը տեղեկացնում է, որ ՄԽԿ ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի։