«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
22.06.20 - 01.07.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պորտուգալիայի եվրոպական բիզնես դպրոցի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն բակալավրիատի 2 ուսանողների համար («Տուրիզմ» մասնագիտություն)` 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:


Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. հուլիսի 1-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

1. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en),
2. անձնագրի պատճեն,
3. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
4. մոտիվացիոն նամակ,
5. ակադեմիական տեղեկագիր
6. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. առարկաների ցանկը կարող եք գտնել https://www.isag.pt/isag/planos_estudos_geral.formview?p_Pe=131 կայքում:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38), էլ. հասցե՝ international@ysu.am:

 

Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան