Միջազգային առցանց կլոր սեղան-քննարկում
23.06.20 - 10.07.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

2020 թ. հուլիսի 10-ին Ազգային տնտեսության ռուսական ակադեմիայի՝ ՌԴ նախագահին կից պետական ծառայության Հյուսիսարևմտյան ինստիտուտի (РАНХиГС) էկոնոմիկայի ու ֆինանսների ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Աշխարհը համավարակից հետո. էկոնոմիկա, համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ)» միջազգային առցանց կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցելու են РАНХиГС-ի, Սանկտ-Պետերբուրգի և գործընկեր համալսարաններից (Բելառուս, Ղազախստան, Վրաստան, Մոլդովա, Տաջիկստան ևն) դասախոսներ և ասպիրանտներ:


Քննարկումը վերաբերում է «COVID-19» համավարակի ազդեցությանը համաշխարհային էկոնոմիկայի, ազգային էկոնոմիկայի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև պետությունների կառավարության և կենտրոնական բանկի կողմից համավարակի դեմ պայքարի մշակված գործընթացին:

 

Առավել մանրամասն տեղեկանալու համար խնդրում ենք գրել կամ զանգել՝

Օլգա Ալեքսանդրի Կազանսկայա՝ kazanskaya-oa@ranepa.ru / հեռ.՝ +7(921)9978875,
Դավիթ Իրակլիի Թերելաձե՝ tereladze-di@ranepa.ru / հեռ.՝ +7(921)4047035):