«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԵՆՈԲԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՖՐԱՆՍԻԱ
03.09.20 - 10.09.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գրենոբլի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 3 շարժունություն Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ռադիոֆիզիկայի, Ֆիզիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:

 

Անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

 

Գրենոբլի համալսարանում անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ ըստ դպրոցների՝

1. Phelma. Ուսանողները կարող են ընտրել հետևյալ ծրագրերից մեկը՝

Nanotech: http://phelma.grenoble-inp.fr 

 

Biomed: http://phelma.grenoble-inp.fr

 

SIM: http://phelma.grenoble-inp.fr

MANUEN: http://phelma.grenoble-inp.fr

 

2. ENSE3 (http://ense3.grenoble-inp.fr)


3. Ensimag (http://mosig.imag.fr/ProgramEn/M1S2):


Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am):


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. սեպտեմբերի  10-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).

1. անձնագրի պատճեն, 

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

3. մոտիվացիոն նամակ, 

4. ակադեմիական տեղեկագիր,

5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,

6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en):


Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):


Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան