Կրթաթոշակի տրամադրման մրցույթ լիբանանահայ ուսանողների համար
16.09.20 - 30.09.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է նոր կրթաթոշակային ծրագրի (2020-2021 ուստարի) մասին, որը նախատեսված է լիբանանահայ ուսանողների համար, որոնք այս պահին սովորում են ՀՀ պետական բուհերում կամ լիբանանյան ճգնաժամի հետևանքով նոր են տեղափոխվել Հայաստան:

 

Կրթաթոշակային ծրագրին կարող են մասնակցել այն լիբանանահայ ուսանողները, որոնք սովորելու են հայաստանյան բուհերում և ունեն բարձր ակադեմիական նիշ ու ֆինանսական աջակցության կարիք:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

Առավել մանրամասն ներկայացնում ենք հետևյալ հղումներով՝
http://aef.am/#/content/2085,
http://aef.am/#/form (էլեկտրոնային հայտադիմումի լրացման համար):