Կրթաթոշակ Գերմանիայի Հումբոլդտի համալսարանի կողմից բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար
24.10.20 - 05.11.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն


Գերմանիայի Հումբոլդտի համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրում է կրթաթոշակ ԵՊՀ բնագիտական ֆակուլտետներում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակում ուսանելու նպատակով:

 

Կրթաթոշակային ծրագիրը տրամադրում է ամսեկան 720 եվրո կրթաթոշակ, ավիատոմսերի ծախսերը հոգում է ուսանողը:

 

Անհրաժեշտ է գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացություն: Առանձին դեպքերում հնարավոր է նաև ընդունել միայն անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը՝ կախված տվյալ ֆակուլտետում անգլերենով դասավանդվող բավարար թվով առարկաների առկայությունից:

 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքը՝ https://agnes.hu-berlin.de/lupo/rds?state=user&type=0:

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. նոյեմբերի 5-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

3. մոտիվացիոն նամակ,

4. ակադեմիական տեղեկագիր,

5. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en):

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374
10) 554641 (ներքին՝ 11-38):

 

Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան