«Green Deal» մրցույթ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում
04.11.20 - 26.01.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն


Տեղեկացնում ենք որ ս.թ. սեպտեմբերի 18-ին ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում հայտարարվել է մրցույթների շարք «Green Deal» ընդհանուր խորագրով, որի վերջնաժամկետն է 2021 թ. հունվարի 26-ը:


Մրցույթի թեմատիկ ուղղվածության հիմնական նպատակն է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը միտված և առանց բնական պաշարների օգտագործման տնտեսական աճ ապահովող տեխնոլոգիաների մշակումը և ներդրումը:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 1 միլիարդ եվրո, և սա «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցելու և նախագծերի հայտեր ներկայացնելու վերջին հնարավորություններից է:


Մրցույթի թեմատիկ ուղղությունները յուրահատուկ են, սակայն կարծում ենք պրոակտիվ դիրքորոշման դեպքում հնարավոր է ապահովել մասնակցություն ձևավորվող կոնսորցիումներին: Այդպիսի քայլերից կարող են լինել.
• Ակտիվորեն օգտագործել H2020 Funding & Tenders պորտալի գործընկերների փնտրման գործիքները. նախապես գտնել Ձեզ հետաքրքրող թեմատիկ մրցույթը և տեղադրել Ձեր կազմակերպության մասին տեղեկություն համապատասխան մրցույթի Partner Search բաժնում /Օրինակ՝ https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/how-to-participate/interested-org-list/43238849 /
• Դիմել Ձեր եվրոպական գործընկերներին և հայտնել կոնկրետ թեմատիկ մրցույթին մասնակցելու Ձեր հետաքրքրվածության մասին՝ խնդրելով հրավիրել Ձեզ, եթե նրանք մտադրություն ունեն նախապատրաստելու և համակարգելու նախագծերի առաջարկներ:

 

Տեղեկացնում ենք նաև, որ ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը պատրաստ է օժանդակել «Հորիզոն 2020» «Green Deal» մրցույթների համար նախագծեր նախապատրաստող կազմակերպություններին:


Այդ օժանդակությունը կարող է լինել նախագծերի նախապատրաստման ընթացքում եվրոպական փորձագետների ներգրավման և խորհրդատվության միջոցով: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև քննարկել այլ օժանդակության տրամադրման հնարավորությունները:


Լրացուցիչ հարցերի, առաջարկությունների և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ միջազգային ծրագրերի բաժին/ ԵՄ ծրագրերի տեղեկատվական կենտրոն /tarznip@sci.am, anip@sci.am/, «Հորիզոն 2020» ծրագրի համապատասխան թեմատիկ ուղղության կոնտակտային անձին / http://h2020.sci.am/h2020/ncp.htm / ու «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի պատասխանատու անձին / davit.kartashyan@giz.de:

 

Մանրամասները՝ կից: