Շարժունություն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Լուդվիգսհաֆենի համալսարան
16.11.20 - 23.11.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակության համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն Տնտեսագիտության և կառավարման, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների և Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:

 

Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. նոյեմբերի 23-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).

1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

3. մոտիվացիոն նամակ,

4. ակադեմիական տեղեկագիր,

5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,

6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en):

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):

 

Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան