Տեղեկացնում ենք, որ Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը ((УрГЭУ) Եկատերինբուրգ, ՌԴ) հայտարարում է ընդունելություն 2021 թ. առաջին կիսամյակի համար (ուսանողական շարժունություն):
Գարնանային կիսամյակում ուսումնառության (offline) համար հայտադիմումներն ընդունվում են մինչև 2020 թ. դեկտեմբերի 15-ը:
Ակադեմիական շարժունության առցանց ծրագրի հայտադիմումներն ընդունվում են մինչև 2021 թ. հունվարի 29-ը:
Փոխանակման ծրագրի ուսանողների համար կտրամադրվի հանրակացարան (ամսական՝ սկսած 1100 ռուբլուց):
Ընդունելության համար պահանջվող փաստաթղթեր.
1. Ուղեգիր-նամակ համապատասխան բուհից,
2. անձնագրի պատճեն,
3. դիմում (Application form),
4. մոտիվացնող գրություն,
5. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement):
Առավել մանրամասն ներկայացնում ենք կից (1, 2, 3, 4) և հղմամբ՝ www.usue.ru: