Տեղեկացնում ենք, որ «Россотрудничество»-ն, համագործակցելով Կառավարման հիմնախնդիրների միջազգային հետազոտական ինստիտուտի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի և МГИМО- ի հետ, ԱՊՀ կազմավորման 30-ամյակին ընդառաջ, պատրաստում է միջազգային գիտական-գործնական համաժողովներ «Ինքնիշխանություն և սոցիալ-տնտեսական զարգացում» խորագրով:
Նախատեսվում են անցկացնել թեմատիկ առցանց քննարկումներ:
Համաժողովների ծրագիր և ժամանակացույց.
«Միջազգային ասոցիացիաներում ինտեգրման կառավարման փորձ. ինստիտուտների և մեթոդների համեմատություն» (2020 թ. դեկտեմբերի 9: Մասնակցության համար տվյալներն ընդունվում են մինչև 2020 թ. նոյեմբերի 25-ը ներառյալ),
«Գիտատեխնիկական համագործակցություն և տեխնիկական կանոնակարգ» (2021 թ. փետրվար),
«Պետությունների զարգացման վրա միջազգային կազմակերպություններին և ասոցիացիաներին անդամակցության ազդեցությունը» (2021 թ. մարտ),
«Միջազգային զարգացման աջակցության ծրագրերի դերը» (2021 թ. ապրիլ),
«Միջազգային համագործակցության նոր սուբյեկտներ» (2021 թ. մայիս):
Նշված միջոցառումներին հրավիրվում են մասնակցելու գիտական, լրագրողական և հասարակական հատվածի ներկայացուցիչներ:
Խնդրում ենք հարցերն ու մասնակիցների ցուցակն ուղարկել հետևյալ հասցեներով՝ anna.margaryan18@gmail.com, Alexander Markarov՝ amarkarov@ysu.am:
Առավել մանրամասն ներկայացնում ենք սույն հղումներով՝
https://www.facebook.com/anna.margaryan1/
https://www.facebook.com/russiancentrecourses/
https://www.facebook.com/RSGOVArmenia/: