4 վեբինար՝ ԵՊՀ անձի հոգեբանության եվ Կանադայի ՄքԳիլ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ
02.12.20 - 09.12.20
ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոն

ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնը Կանադայի ՄքԳիլ համալսարանի կրթության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպել է առցանց վերապատրաստումների շարք՝ աջակցելու հոգեբաններին, ուսուցիչներին և աջակցող մասնագետներին, որոնք աշխատում են պատերազմի հետ կապված տրավմաների հետ:

 

Վերապատրաստման շրջանակում կիրականացվի 4 վեբինար.
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-20:00-ին, «Դժվարությունների և տրավմաների մասին տեղեկացված դիմակայունության և հուզական բարեկեցության պրակտիկաներ» (Adversity and trauma-informed resilience and emotional well-being practices):


Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18:30-20:00-ին, «Ինչպես օգնել ինքդ քեզ և մյուսներին ավելի լավ քնել գիշերը» (Helping yourself and others with a good night’s sleep):


Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-20:00-ին, «Գիտակցականության վրա հիմնված կոգնիտիվ թերապիայի (MBCT) և ընդունմանն ուղղված թերապիայի (ACT) մոտեցումները՝ ուղղված հուզական այրմանը, տրավմային և հետվնասվածքային սթրեսային խանգարումներին (PTSD)» (Mindfulness-based cognitive therapy (MBCT) and Acceptance commitment therapy (ACT) approaches to address burn out/ trauma / PTSD):


Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-20:00-ին, «Աշխատանք տառապանքի հետ գիտակցականության և կարեկցանքի միջոցով» (Working with suffering via mindfulness and compassion):


Հանդիպմանը մասնակցությունն անվճար է, մասնակցության մանրամասների համար խնդրում ենք հետևել ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/: