Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Լիլի (Ֆրանսիա) համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 6 շարժունություն Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների համար՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի կամ ֆրանսերենի (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողների համար) գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am, նամակի վերնագրում խնդրում ենք նշել Erasmus+, Lille):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus,
8. անգլերենի/ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական:
Լիլի համալսարանի ծրագրերի/առարկաների ցանկը՝ https://www.univ-lille.fr
Անգլերեն դասընթացների ցանկը՝ https://international.univ-lille.fr
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38): Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան: