Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչի թափուր պաշտոնների տեղակալման համար.
Համաձայն Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի մրցութային ընտրություն նշանակելու մասին ԵՊՀ ռեկտորի թիվ 29/8 հրամանի (18.02.2021) վերոնշյալ ամբիոնների վարիչի պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2021թ. ապրիլի 6-ին:
Համաձայն ԵՊՀ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի` ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան։ Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուներն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին երկրորդ անգամ կարող են մասնակցել միայն ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ՝ ռեկտորի թույլտվությամբ։
Արգելվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուների մասնակցությունն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին՝ երրորդ ժամկետով։
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները պետք է ունենան առնվազն 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ և վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 5 հոդված՝ տպագրված ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում։
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալփաստաթղթերը.
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս/թ մարտի 19-ը (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին։ Հեռ. (060) 710-002։
ԵՊՀ ռեկտորատ