«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԲՐԱՍՈՎԻ ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱ
22.02.21 - 12.03.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բրասովի Տրանսիլվանիայի համալսարանի (Ռումինիա) միջև կնքված պայմանագրով Սննդի վերամշակման բնագավառում նախատեսվում է 1 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար, ինչպես նաև բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի 1 ուսանողի համար 1-ին կիսամյակում 4 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:

 

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ 
https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային PDF տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 12-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),

3. Անձնագրի պատճեն, 
2. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
3. Մոտիվացիոն նամակ, 

4. Ակադեմիական տեղեկագիր,
5. Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ, 

6. Ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների

համար),

6.1. Շարժունության համաձայնագիր (Mobility Agreement for Research):

 

Պրոֆեսորադասախոսական կազմի համար.

  1. Շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching),
  2. Ընդունող բուհի համաձայնություն,
  3. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
  4. Անձնագրի պատճեն: 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան: