«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՍԻՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՏԱԼԻԱ
26.02.21 - 20.03.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իտալիայի Մեսսինայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 4 շարժունություն բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար (հումանիտար մասնագիտություններ, լեզուներ և բանասիրություն) 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում 6 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:

 

Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝  https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 20-ը՝ ժամը 17:00-ն:

 

Մանրամասն տեղեկությունների և անհրաժեշտ ձևաթղթերի համար այցելել https://international.unime.it/study-with-us/erasmus-icm-incoming-extra-eu/:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. Դիմումի հայտ,

2. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),

1.1. Անգլերենով դասավանդվող առարկայացանկ՝ https://international.unime.it/study-with-us/study-courses-in-english/,

1.2. Իտալերենով դասավանդվող առարկայացանկ՝ https://www.unime.it/it/offerta-corsi,

1.3 Ասպիրանտների դասընթացների ցանկը՝ https://international.unime.it/university/departments-2/ ,

2. Անձնագրի պատճեն, 
3. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
4. Մոտիվացիոն նամակ, 

5. Ակադեմիական տեղեկագիր,
6. Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ, 

7. Ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների

համար):

7.1. Շարժունության համաձայնագիր (Research Proposal),

7.2. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
7.3. Անձնագրի պատճեն:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան: