SAYP վերապատրաստման ծրագիր երիտասարդ մասնագետների համար
03.03.21 - 22.03.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Երիտասարդ մասնագետների SI ակադեմիան հայտարարում է վերապատրաստման ծրագիր երիտասարդ մասնագետների համար՝ մասնակցելու թեմատիկ մոդուլների՝ կազմակերպված շվեդական համալսարանների կողմից:


Առաջարկվող թեմատիկ մոդուլներն են.
•    ԱլԳ երկրներում և Բալթյան տարածաշրջանում միգրացիոն և ինտեգրացիոն գործընթացները. ներառական հասարակությունների զարգացման վարչական մարտահրավերները և քաղաքականությունը (սեպտեմբեր-նոյեմբեր), Գյոթենբուրգի համալսարան և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ,
•    բազմամակարդակ կառավարման, ապակենտրոնացման, մարդու իրավունքների հեռանկարներ (հունիս-սեպտեմբեր) Լունդի համալսարան
•    կայուն էլեկտրոնային կառավարում ճկուն և նորարար ժողովրդավարական հանրային կառավարման համար (հունիս-օգոստոս), Լինկյոպինգի համալսարան,
•    կայուն հանրային մենեջմենթ (մայիս-հունիս), Մալմյոյի համալսարան,
•    անդրազգային հանրային կառավարում և կազմակերպում (հունիս-օգոստոս), Սյոդերտյորնի համալսարան:


Ծրագրին կարող են դիմել Բալթյան տարածաշրջանի և ԱլԳ հետևյալ երկրները՝ Հայաստան, Բելառուս, Էստոնիա, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Շվեդիա և Ուկրաինա:


Մանրամասների համար՝ www.si.se/sayp:


Նախորդ տարիների մասնակիցների կարծիքներ՝  https://si.se/en/everyone/(Estonia);
https://si.se/en/the-academy/ (Armenia):