«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
05.03.21 - 11.03.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսլանդիայի համալսարանի (Իսլանդիա) միջև կնքված պայմանագրով միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության բնագավառում նախատեսվում է շարժունություն ուսանողների համար՝ 2021-2022 ուստարվա մագիստրատուրայի 1 ուսանողի համար, 1-ին կիսամյակում, 4 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:

 

Ուսուցման լեզուն անգլերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ 
https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունում՝ էլեկտրոնային PDF տարբերակով (էլ. հասցե՝ a.aproyan@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 11-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն).
1. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies), https://ugla.hi.is/kennsluskra/,

2. Անձնագրի պատճեն, 
3. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
4. Մոտիվացիոն նամակ, 

5. Ակադեմիական տեղեկագիր,
6. Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ։

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն՝ Դրամաշնորհների համակարգման բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 614 սենյակ, հեռախոս՝ (+374 60) 71-01-35 (ներքին՝ 11-35): Ծրագրի համակարգող՝ Արսեն Ապրոյան