Նոբելյան փառատոն եվ «Նոբելյան դասախոսությունների շաբաթ» (առցանց)
30.03.21 - 09.04.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Համաձայն ԱԳ և ԿԳՄՍ նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 7-9-ը առցանց ձևաչափով տեղի է ունենալու Կենտրոնական Ասիայի երկրների համար ներառական զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված 2-րդ Նոբելյան փառատոնը:


Փառատոնին իրենց մասնակցությունը հաստատել են մի շարք միջազգային կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, ինչպես նաև Google, Twitter, Ford Motor, Bloom Energy և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, ականավոր գիտնականներ և փորձագետներ:


Միևնույն ժամանակ «Նոբելյան դասախոսությունների շաբաթ» միջոցառման շրջանակում՝ ապրիլի 12-16-ը, նախատեսվում է Նոբելյան մրցանակի դափնեկիրների և համաշխարհային գիտնականների կողմից Կենտրոնական Ասիայի համալսարանների համար անցկացնել դասախոսություններ:


Փառատոնին մասնակցությունը բաց է և անվճար: Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://nobel-fest.inpolicy.net հղմամբ:

 

Ստորև ներկայացնում ենք կոնտակտային տվյալները՝
•           Ադիլետ Ամիրով՝ +77053429552, amirov@inpolicy.net
•           Խաիրովա Ժանիա՝ +77475844588, zhaniya@inpolicy.net: