«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԴԻՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՍՊԱՆԻԱ
30.03.21 - 20.04.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Կադիսի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2021/2022 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար, ինչպես նաև շարժունություն` բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար 2021/2022 ուստարվա 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով (3 ուսանող՝ Կադիսի ՀՀ գործընկեր բուհերից): 

Իսպաներեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս+ ազգային գործակալության կայքէջում՝ 
https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ Միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե international@ysu.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. ԱՊՐԻԼԻ  20-ը՝ժամը 17:00-ն:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն): 

1. Անձնագրի պատճեն, 
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
3. Մոտիվացիոն նամակ, 

4. Ակադեմիական տեղեկագիր
5. Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ, 

6. Ուսմումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en ):

7. Առարկաների ցանկը և մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել  

https://internacional.uca.es/21-22-erasmus-ka107-sms-in/     կայքում:

8. Պրոֆեսորադասախոսական կազմի  համար

8.1 Տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ

8.2 Շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching)

8.3 Ընդունող բուհի համաձայնություն

8.4 Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով
8.5 Անձնագրի պատճեն։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ Միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408, հեռախոս +374 10 554641 (ներքին 1138): Ծրագրին համակարգող՝  Նաիրա Մնացականյան