Ուսանողական ակադեմիական շարժունություն Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից
31.03.21 - 31.12.21
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է ուսանողական ակադեմիական շարժունություն 2021-2022 ուստարվա համար:

 

Ստորև ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվություն.

Առաջին (աշնանային) կիսամյակ - 18 շաբաթ.
Սեպտեմբերի 1 - դեկտեմբերի 31, 2021 թ.
Քննական շաբաթ՝ դեկտեմբերի 13-24, 2021 թ.
Ձմեռային արձակուրդ՝ դեկտեմբերի վերջին շաբաթ և հունվարի առաջին շաբաթ

Երկրորդ (գարնանային) կիսամյակ - 21 շաբաթ.
Հունվարի 10 - հունիսի 30, 2022 թ.
Քննական շաբաթ՝ հունիսի 1-30, 2022 թ.
Ամառային արձակուրդ՝ հուլիսի 1 - օգոստոսի 31, 2022 թ.

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետները.
աշնանային կիսամյակի համար՝ 2021 թ. մայիսի 28,
գարնանային կիսամյակի համար՝ 2021 թ. հոկտեմբերի 29:

 Անհրաժեշտ փաստաթղթեր.

1.    նամակ փոխանակման ուղեգրի վերաբերյալ,
2.    դիմումի լրացված ձև (Application form),
3.    մոտիվացնող նամակ (Motivation letter),
4.    ուսումնառության վերաբերյալ համաձայնագիր (Learning Agreement),
5.    անձնական տվյալներ վիզային հրավերի համար (անհրաժեշտության դեպքում),
6.    անձնագրի պատճեն: