Պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի հայտարարություն
01.04.21 - 01.05.21
ԵՊՀ ռեկտորատ

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ ներքոնշյալ ամբիոնների պրոֆեսորների և դոցենտների թափուր պաշտոնների տեղակալման համար։ Համաձայն ԵՊՀ պրոֆեսորների և դոցենտների թափուր պաշտոնների տեղակալման մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 57/33 հրամանի (31.03.2021)՝ ներքոնշյալ պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2021 թ. մայիսի 27-ին:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 1-ն է։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին։ Հեռ.՝ (060) 710-002։

 

Հայտարարված մրցութային տեղերի քանակին, անհրաժեշտ փաստաթղթերին, ինչպես նաև այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ: