Միջազգային երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին
02.04.21 - 14.06.21
ՈՒԳԸ

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2021 թ. հոկտեմբերի 4-8-ը կազմակերպում է միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին:

 

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից:

 

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունիսի 14-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ sss@ysu.am:

 

Մրցույթին մասնակցելու վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացնում ենք կից: