ԵՊՀ ինֆորմատիկայի եվ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի ընտրության հայտարարություն
06.04.21 - 05.05.21
ԵՊՀ ռեկտորատ

ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 2021 թ. ապրիլի 5-ի N60/4 հրամանով` ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում հայտարարվում է դեկանի ընտրություն:

 

Ընտրությունը տեղի կունենա 2021 թ. մայիսի20-ին (փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ` 2021 թ. մայիսի 5):

 

Ընտրության ընթացակարգի, անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ և այլ մանրամասներ ներկայացնում ենք կից:

 

Մանրամասն հարցերի համար կարող եք դիմել ԵՊՀ գիտական քարտուղարին (հեռ.՝ 060-710-104, 010-55-18-24, էլ. հասցե՝ levonhovsepyan@ysu.am):