Եվրահանձնաժողովը սկսել է «Էրազմուս+»-ի շրջանակում 2022 թ. առաջարկների ներկայացման մրցույթը և տարեկան աշխատանքային ծրագրի ընդունումը (https://erasmus-plus.ec.europa.eu/document/2022):
«Էրազմուս+»-ը շարունակում է արտերկրում ուսման, պրակտիկայի, ուսանողական և դասախոսական անձնակազմի փոխանակման հնարավորություններ ընձեռել և համագործակցել տարբեր համալսարանների հետ՝ կրթության, վերապատրաստումների, երիտասարդության և սպորտի տարբեր ոլորտներում:
«Էրազմուս+» շարժունակության և համագործակցության ծրագրերը խթանում են ակտիվ քաղաքացիական ներգրավվածությունն ու ավելի մեծ մասնակցությունը ժողովրդավարական կյանքում:
Համագործակցության համար մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ https://erasmusplus.am/home/wp-content/uploads/2021/11/erasmusinternational-2022_changed.pdf:
Մասնակցության և ֆինանսավորման մանրամասն պայմանները կարող եք գտնել «Էրազմուս+» ծրագրի ուղեցույցում, որը հասանելի է այստեղ՝ https://erasmus-plus.ec.europa.eu/programme-guide/erasmusplus-programme-guide?fbclid=IwAR3fK0Lakq9kK:
ԵՊՀ ֆակուլտետների համար KA 2-ի խորհրդատվությունները նախատեսված են դեկտեմբերի 13-15-ը: Խորհրդատվության մասին մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ֆակուլտետների դեկաններին կամ գրել a.aproyan@ysu.am էլ. հասցեին (Գրանտների բաժնի վարիչ Արսեն Ապրոյան):