Հրավիրում ենք Երևանի պետական համալսարանի ուսանողներին մասնակցելու կրթության հիմնահարցերին նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 10-12-ը Երևանում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերի վերլուծական հմտությունների զարգացման հիմունքները։
Նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը, տրամադրելու համապատասխան գիտելիքներ տեղեկատվական հոսքերում ճիշտ կողմնորոշվելու համար։ Պարապմունքների ընթացքում անդրադարձ կլինեն նաև հայաստանյան բուհական համակարգում ուսանողական ժողովրդավարության հարցերին, խոչընդոտներին և հնարավորություններին։
Համալսարանականները դպրոցին մասնակցելու համար պետք է առցանց հայտ (https://bit.ly/319lwf0) լրացնեն մինչև ս.թ. դեկտեմբերի 3-ը: Ինքնակենսագրականը (CV) պետք է ուղարկել akhachatryan@epfound.am էլ. հասցեին, վերնագրի հատվածում գրելով՝ «Քննադատական մտածողության դպրոց. դիմորդի անուն, ազգանուն»:
Հարկ է նշել, որ մասնակցությունը դասընթացին անվճար է։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (ժամը՝ 10:00-19:00-ն), ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:
Հավելենք, որ դպրոցն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: