Կրթաթոշակ Ցյուրիխի համալսարանի Արեվելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի կողմից
21.12.21 - 15.01.22
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Ցյուրիխի համալսարանի Արևելյան
Եվրոպայի հետազոտությունների կենտրոնը
(CEES) 2022 թվականի գարնանային կիսամյակի
համար առաջարկում է մինչև 5 (հինգ)
կրթաթոշակ մինչև 4 ամիս ժամկետով
հասարակական և հումանիտար
գիտությունների ոլորտի հետազոտողների
համար՝ կենտրոնանալով Ռուսաստանին,
Արևելյան Եվրոպային, Կովկասին և
Կենտրոնական Ասիային առնչվող պատմական
կամ ժամանակակից թեմաների վրա:

Առաջնային կդիտարկվեն աշխարհաքաղաքական
միտումներով, տնտեսական կապով և/կամ
Հարավային Կովկասի տարածաշրջանին
առնչվող անդրազգային սոցիալական և/կամ
մշակութային խնդիրները՝ որպես
հետաքրքրության շրջանակը ներառող
հետազոտողների դիմումները:

 

Դիմումների վերջնաժամկետն է 2022 թ. հունվարի 15-ը:

Մանրամասները՝ այստեղ: