«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՎԵՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԲԵԼԳԻԱ
27.12.21 - 15.01.22
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լուվենի կաթոլիկ համալսարանի (Louvain-la-Neuve) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն Պատմության, Փիլիսոփայության և հոգեբանության (փիլիսոփայության բաժին) ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:

 

Աշխատանքային լեզուն անգլերենը կամ ֆրանսերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:


Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. հունվարի 15-ը՝ ժամը 17:00-ն:  

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն, 
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,

5. հրավեր նամակ ընդունող բուհից:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):

 

Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան